-
25.05.2014|
18:56
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական զարգացումների պատճառով Ռուսաստանին համաշխարհային տնտեսությունից մեկուսացնելու փորձերը դատապարտված են անհաջողության:
-
25.05.2014|
18:54
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների սերտացումը Թեհրանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է՝ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ:
-
25.05.2014|
18:53
Հունաստանը ՀՀ-ի հետ շարունակելու է աշխատել նաև եվրաինտեգրման ուղղությամբ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Տաղիսը՝ անդրադառնալով Հայաստանի միջազգային նոր հանձնառություններին և ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակելու հնարավորություններին:
-
25.05.2014|
18:52
ՈՒկրաինայի արևելյան երկու շրջաններ` Դոնեցկը և Լուգանսկը, շարունակում են մնալ ռուսամետ անջատականների տիրապետության ներքո և չեն պատրաստվում մասնակցել ՈՒկրաինայի նախագահական ընտրություններին, ընտրատեղամասերը չեն բացվելու: ՈՒկրաինայի ԿԸՀ նախագահ Կոնստանտին Խիվրենկոն հայտարարել է, որ ԿԸՀ-ն չի հասցրել ՈՒկրաինայի նախագահական ընտրությունների համար քվեաթերթիկներ տանել Դոնեցկ, Սլավյանսկ ու Լուգանսկ:
-
25.05.2014|
18:51
Չորս մարդ զոհվել է մայիսի 24-ին Բրյուսելի հրեական թանգարանում ահաբեկչական հարձակման հետևանքով: Ոստիկանությունը ձերբակալել է Audi ավտոմեքենայի վարորդին, որ կասկածվում է ահաբեկչությանը մասնակցության մեջ:
-
25.05.2014|
18:47
Ծաղկաձորում «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» կազմակերպած «Մուտքի արտոնագրի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի վերաբերյալ» սեմինարի ժամանակ անդրադարձ եղավ ռեադմիսիայի համաձայնագրերի քաղաքականությանը:
-
25.05.2014|
13:16
Նախօրեին երեք երկրների ղեկավարները քննարկել են ՈՒկրաինայի իրավիճակի հետ կապված հարցեր: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ ձևաչափով հեռախոսով քննարկել են ՈՒկրաինայի իրավիճակը: Հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել Մերկելի և Օլանդի նախաձեռնությամբ:
-
25.05.2014|
13:05
ՈՒկրաինայում նախագական ընտրությունների ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի առաքելությունը դիտորդներ չի ուղարկել Դոնեցկ և Լուգանսկ: Այս մասին հայտարարել է առաքելության ներկայացուցիչ Ռիչարդ Սոլաշը:
-
25.05.2014|
13:04
«Դու բարկանում ես, նշանակում է` դու սխալ ես: Փոխանցեք սա Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին և արքայազն Չառլզին»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
25.05.2014|
13:01
Այսօր Ծաղկաձորում «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի կազմակերպած սեմինարի ժամանակ Լեհաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ Յոաննա Ֆոմինան նշեց, որ վիզային ռեժիմի ազատականացումը նպատակ ունի ԵՄ երկրներ մուտք գործելը դարձնել ավելի դյուրին, արագ ու էժան: